Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի դատավարությունը։
Մոտ երկու շաբաթ առաջ կրկին կալանավորված Կարապետյանը նիստի սկզբում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին: Թիմակցի մահվան համար մեղադրեց բանտի ղեկավարությանն ու իշխանություններին:
46-ամյա Գևորգյանի առողջական վիճակը բանտ ընդունվելիս ստուգվել էր ու խնդիրներ չէին արձանագրվել:
Քրեակատարողական ծառայության պետն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե համակարգն իր կողմից ամեն ինչ արել է ընդդիմադիր գործչի կյանքը փրկելու համար, մինչդեռ նրա փաստաբանները հայտարարում են, որ շտապօգնություն ուշ են կանչել, և բժիշկները հասել են այն ժամանակ, երբ Գևորգյանն արդեն մահացել էր:
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը մեղադրվում է մի քանի հոդվածներով, մի քրեական գործը դատարանում է, իսկ մյուսը, որը հարուցվել է մոտ երկու շաբաթ առաջ՝ նախաքննության փուլում:
Նոր գործով Սամվել Կարապետյանը մեղադրվում է ՀԷՑ ին 64.5 միլիարդ դրամի վնաս պատճառելու համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում թե՛ այս, թե՛ մյուս գործով, որով նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության համար։: