Պապիկյանն ու Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության հարցեր

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

ՊՆ մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ նրանք քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Օրերս Հայաստանը Եվրամիությունից ականազերծման ևս մեկ մեքենա է ստացել։ Հուլիսին փոխանցված MV-10-ից հետո այս անգամ ԵՄ-ն տրամադրել է ավելի փոքր՝ MV-4 մոդելը։ Եվրամիությունը ֆինանսավորում է նաև հայ մասնագետների վերապատրաստումը և մասամբ՝ կենտրոնի ընթացիկ ծախսերը։

​
XS
SM
MD
LG