Նյու Դելիում կարճատև կանգառի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
Այս մասին կարճ տեսահոլովակ է տեղադրել Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում: Թե ինչ են քննարկել կողմերը առայժմ հայտնի չէ:
Վերջին տարիներին Հայաստանն ու Հնդկաստանն ակտիվացրել են համագործակցությունը հատկապես պաշտպանական ոլորտում:
Հնդկաստանը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից ի վեր դարձել է Հայաստանի զենքի մատակարարման առաջատար երկրներից մեկը
Ավելի վաղ Փաշինյանը մեկ այլ գրառում էր արել և մեկ այլ տեսանյութ հրապարակել սոցիալական ցանցում՝ տեղեկացնելով, որ մեկնում է Կամբոջիա՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին: