ԲԴԽ-ում քննվում է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Դատավորներ Մասիս Մելքոնյանն ու Գևորգ Պողոսյանը
Դատավորներ Մասիս Մելքոնյանն ու Գևորգ Պողոսյանը

Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին քննում է երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունները։
Տեղեկությունը «Ազատությանը» հաստատել են և՛ ԲԴԽ-ից, և՛ Գլխավոր դատախազությունից։ Թե ինչ հիմքով են ներկայացվել միջնորդությունները, ԲԴԽ-ն չի մանրամասնում։

Գլխավոր դատախազությունը չի հրապարակել, թե որ դատավորներին են վերաբերում միջնորդությունները՝ պատճառաբանելով, որ նախաքննության գաղտնիության, դատական իշխանության և դատավորի հեղինակության պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդությունների բովանդակությունն ու դատավորներին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն։

«Ազատության» տեղեկություններով՝ խոսքը դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի մասին է։

Դատավոր Մասիս Մելքոնյան
Դատավոր Մասիս Մելքոնյան

Մասիս Մելքոնյանը հայտնի է մի շարք քաղաքական հնչերանգ ունեցող գործերով կալանքի իր որոշումներով։«Մասիս Մելքոնյանի որոշումներով կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, գեներալ Տիրան Խաչատրյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Դատավոր Գևորգ Պողոսյան
Դատավոր Գևորգ Պողոսյան

Գևորգ Պողոսյանը դատավոր է նշանակվել 2021 թվականին։ Մինչև այդ աշխատել է դատարաններում՝ որպես դատավորի օգնական, այդ թվում՝ Վերաքննիչ քրեական դատարանում։


​
XS
SM
MD
LG