Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է, ապա մեքենան վթարի է ենթարկվել

Երևանում այսօր առավոտյան թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը մահացել է, ինչից հետո մեքենան վթարի է ենթարկվել։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 06։30-ի սահմաններում, երբ վարորդը հավաքակայանից ուղևորվում էր երթուղու վերջնակետ, հայտնում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների նախնական գնահատմամբ՝ վարորդը նախ մահացել է, այնուհետև ավտոբուսը վթարի է ենթարկվել։

Դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

​
XS
SM
MD
LG