Մատչելիության հղումներ

Տղամարդը կոտրել է Փարաքարի եկեղեցու գույքը․ վերջինս ձերբակալվել է

Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցում 31-ամյա տղամարդը կոտրել է եկեղեցու գույքը՝ պատճառելով նյութական վնաս, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Ըստ ականատեսի՝ տղամարդը ներխուժել է եկեղեցի, ջարդել գույքը՝ վանկարկելով, թե տեսել է Աստծուն և եկել է «եկեղեցին բոլորից մաքրելու»։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ տղամարդը խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։


​
XS
SM
MD
LG