Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադը երեկ ուշ երեկոյան ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստին։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Փուրմոհամադը նաև հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահն է: Հունիսին՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի նախորդ այցի ժամանակ տրվել էր Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը: 7.2 կմ երկարությամբ թունելը կառուցում են իրանական ընկերությունները: