Ֆրանսիան 2027 թվականի հունվարի 1-ից կստանձնի Լեհաստանի Ժեշուվ քաղաքի օդանավակայանի հակաօդային պաշտպանությունը։ Այն Ուկրաինային արևմտյան ռազմական օգնության մատակարարման գլխավոր հանգույցն է, հաղորդում է Reuters-ը։
Վարշավայում Ֆրանսիայի դեսպան Էթյեն դը Պոնսենի խոսքով՝ առաքելությունն իրականացվելու է ՆԱՏՕ-ի շրջանակում։ Ֆրանսիական հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատելու են ամերիկյան Patriot համակարգերի հետ համատեղ, ինչը հնարավորություն կտա փորձարկել դրանց փոխգործակցությունը։
Դեսպանը չի հստակեցրել, թե որքան կտևի ֆրանսիական առաքելությունը։
Ներկայումս Ժեշուվի օդանավակայանի պաշտպանությունն ապահովում են Նիդեռլանդների Patriot համակարգերը, իսկ հաջորդ ամիս այնտեղ նախատեսվում է տեղակայել նաև շվեդական հակաօդային պաշտպանության միջոցներ։