Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայում ադրբեջանցի նավաստին դատապարտվել է ռուս կապիտանին աջակցելու համար

Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստի Վուսալ Մաջիդովին դատապարտել է 2 տարի 10 ամիս ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով ռուսաստանցի կապիտանին Ֆիննական ծոցում ստորջրյա մալուխների վնասման գործում աջակցելու համար։ Նույն գործով Fitburg նավի կապիտան Անդրեյ Մաքսիմենկոն դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման։

Դատարանի պարզմամբ՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին նավը շուրջ 130 կիլոմետր ծովի հատակով քարշ է տվել խարիսխը՝ վնասելով երկու հեռահաղորդակցության մալուխ։ Վտանգի տակ են հայտնվել ևս ութ մալուխ և գազատար։

Դատարանը եզրակացրել է, որ երկու տղամարդիկ էլ պետք է տեղյակ լինեին իջեցված խարսխի մասին։ Մասնավորապես, Մաջիդովը նպաստել է նավի ընթացքը շարունակելուն նաև այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի իշխանությունները կապվել են անձնակազմի հետ։ Նա նաև չի կատարել խարիսխը բարձրացնելն ապահովելու իր պարտականությունը։

Երկուսն էլ հերքում են մեղքը։ Դատարանը նրանց պարտավորեցրել է նաև փոխհատուցել պատճառված վնասը։

Դատավճիռը դեռ վերջնական չէ և կարող է բողոքարկվել։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG