Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում նվազագույն աշխատավարձի բարձրացման պահանջով զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում 448 մարդ է ձերբակալվել, հաղորդում է Deutsche Welle-ն։

Նոյեմբերի 5-ին երկրի տարբեր քաղաքներում անցկացված ցույցերին, ըստ Ներքին գործերի նախարարության, մասնակցել է շուրջ 575 հազար մարդ, մինչդեռ արհմիությունները մասնակիցների թիվը գնահատում են 1,6 միլիոն։

Ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, հրկիզումներով և ավերածություններով։ ՆԳՆ-ի տվյալներով՝ ամբողջ երկրում հրկիզման 86 դեպք է արձանագրվել, վնասվել են նաև դպրոցներ, կան տուժածներ։

Արհմիությունները պահանջում են նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել 100 եվրոյով։ Ներկայումս Ֆրանսիայում նվազագույն աշխատավարձը կազմում է շուրջ 1867 եվրո՝ մինչև հարկերի պահումը։

Հոկտեմբերի վերջին ևս Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր էին անցկացվել՝ կենսապայմանների թանկացման և կրթական համակարգի խնդիրների դեմ։ Այդ ժամանակ ձերբակալվել էր շուրջ հազար մարդ։

​
XS
SM
MD
LG