Հայաստանի վարչապետը ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP 31 համաժողովին: Տեղեկությունը հաստատեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ճեպազրույցում:
Բնապահպանական համաժողովը կանցկացվի թուրքական Անթալիա քաղաքում՝ նոյեմբերի 9-20-ը: Պետությունների առաջնորդների մասնակցությամբ միջոցառումները նախատեսված են նոյեմբերի 11-12-ին:
ՄԱԿ-ի նախորդ բնապահպանական համաժողովը՝ COP 17-ն անցկացվել էր Երևանում անցած ամիս: Թուրքիայից դրան մասնակցել էր գյուղանտեսության նախարարը: Նախագահ Էրդողանը կամ արտգործնախարար Ֆիդանը Երևան չէին եկել: