Մատչելիության հղումներ

Հինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմ

Դանիան, Լատվիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Շվեդիան հրաժարվել են 2027 թվականին Գերմանիայում կայանալիք հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի հավաքականի դեմ, հաղորդում է Reuters-ը։

Որոշումը հաջորդել է հոկտեմբերի 30-ին Սպորտային արբիտրաժային դատարանի վճռին, որով Հոկեյի միջազգային ֆեդերացիան պարտավորվել է թույլատրել Ռուսաստանի հավաքականին մասնակցել միջազգային մրցաշարերին։

Նորվեգիայի հոկեյի ֆեդերացիան հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հեռացված մնա միջազգային առաջնություններից, քանի դեռ շարունակվում է պատերազմն Ուկրաինայում։

Աշխարհի առաջնությունը նախատեսված է 2027 թվականի մայիսի 14-ից 30-ը՝ Գերմանիայում


​
XS
SM
MD
LG