Իսպանիայի «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբի հարձակվող Խեսուս դե Միգելը մահացել է «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոյի հետ բախման հետևանքով ստացած վնասվածքներից։ Դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 2-ին Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության խաղի ժամանակ:
«Նոյեմբերի 3-ին, առավոտյան ժամը 8-ին, կյանքից հեռացել է Խեսուս դե Միգել Ալամեդան», – ասված է ակումբի հայտարարության մեջ։
«Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն դուրս է եկել դարպասից՝ գնդակին տիրելու համար, և բախվել դե Միգելին։ Բախման հետևանքով 30-ամյա ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը։
«Անդորրայի» դարպասապահը հեռացվել է խաղադաշտից կարմիր քարտով, իսկ հանդիպումը դադարեցվել է 108-րդ րոպեին՝ 2։2 հաշվով։