Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր կայցելի Բեռլին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Բեռլինում կայացած գործարար համաժողովի ընթացքում։

Ուկրաինայի նախագահի՝ Գերմանիա կատարած այցերի մասին սովորաբար հայտարարվում է դրանցից կարճ ժամանակ առաջ։ Դրանք անցկացվում են անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում։


Ռուսաստանի՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Գերմանիան դարձել է Կիևին ռազմական և այլ աջակցություն ցուցաբերող առաջատար երկիրը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG