Մատչելիության հղումներ

Զելենսկին առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները

Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները, եթե Ռուսաստանը դադարեցնի ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունները, կամ Կիևը ստանա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ հարցը բազմիցս քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ներկայացուցիչների հետ։

«Եթե ուզում եք, որ մենք չհարվածենք ռուսական նավթավերամշակման գործարաններին, նրանք չպետք է հարվածեն մեր էներգետիկ համակարգին», - ասել է Զելենսկին։

Որպես այլընտրանք՝ Ուկրաինայի նախագահն առաջարկել է Կիևին տրամադրել Patriot համակարգերի հրթիռներ, որոնց համար պատրաստ են վճարել։

«Եթե ուզում եք, որ մեկ ամիս չհարվածենք նրանց նավթավերամշակման գործարաններին, մեզ մեկ ամսվա համար Patriot-ի հրթիռներ տվեք», - հայտարարել է նա։

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն էր տվել Ուկրաինային Patriot համակարգերի համար 500 հրթիռի հնարավոր վաճառքին՝ շուրջ 2,1 միլիարդ դոլարով։

​
XS
SM
MD
LG