86 տարեկանում մահացել է բրիտանացի հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը, որն առավել հայտնի էր «Աստղային ուղի» (Star Trek) հեռուստասերիալում կապիտան Ժան-Լյուկ Պիկարի և «Իքս մարդիկ» (X-Men) ֆիլմաշարում պրոֆեսոր Չարլզ Քսավիերի դերերով։
Ընտանիքի տեղեկացմամբ՝ նա տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ և Լյուիի մարմնիկներով դեմենցիայով։
Ստյուարտը դերասանական կարիերան սկսել էր19 տարեկանում։ 1966 թվականին միացել է Շեքսպիրի թագավորական թատերախմբին, իսկ հետագայում լայն ճանաչում ձեռք բերել կինոյում և հեռուստատեսությունում։
Դերասանական արվեստում ունեցած ավանդի համար Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը նրան ասպետի կոչում էր շնորհել։