Մատչելիության հղումներ

Թրամփը հայտնել է Պուտինի և Զելենսկիի հետ «շատ շուտով» կայանալիք հանդիպման մասին

ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը Էնդրյուսի ռազմաօդային բազայում զրույցում է լրագրողների հետ, 27-ը հոկտեմբերի, 2026թ.
ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը Էնդրյուսի ռազմաօդային բազայում զրույցում է լրագրողների հետ, 27-ը հոկտեմբերի, 2026թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ շուտով» Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպում կլինի։

«Կարծում եմ՝ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցում Ռուսաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա շուտով։ Կարծում եմ՝ հսկայական առաջընթաց կա», - Տեխասից վերադառնալիս Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Հարցին, թե ում հետ է նախատեսված հանդիպումը, Թրամփը պատասխանել է. «Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկիի հետ»։

Մոսկվան պարբերաբար հայտարարել է, որ առաջնորդների մակարդակով հանդիպում պետք է նախապատրաստվի և ունենա հստակ նպատակ ու կոնկրետ արդյունք։

Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ԱՄՆ վարչակազմն ակտիվացրել է դիվանագիտական ջանքերը՝ Ուկրաինայում պատերազմը կարգավորելու համար, հաղորդում է AFP-ն։

Հոկտեմբերի 20-ին Օսլոյում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ: Հանդիպմանը մասնակցել էին նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն:

Երեկ էլ նրանք հեռախոսազրույց էին նախաձեռնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը։ Նրանք ասել էին, որ անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ»։

Հենց Օսլոյի հանդիպումից հետո Մոսկվան և Կիևը հայտարարեցին, որ նոյեմբերի սկզբին եռակողմ հանդիպում կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև: Խոսքը տեխնիկական թիմերի հանդիպման մասին է:

Զելենսկին իր հերթին հոկտեմբերի 25-ին հայտարարել էր, որ Կիևի համար կարևոր է, որ կողմերը քննարկեն նաև նոյեմբերին եռակողմ ձևաչափով առաջնորդների նոր հանդիպման հնարավորությունը։

Ուկրաինայի նախագահը նաև զգուշացրել է իր գործընկերներին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վաղաժամ չչեղարկեն՝ մինչև Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։

«Պատժամիջոցները սահմանվել են ագրեսիայի համար, այլ ոչ թե բանակցելու հնարավորության։ Ես ամերիկյան պատվիրակությանը հետևյալն ասացի. երբ մենք խոսում ենք Ռուսաստանի հավատարմության մասին, չպետք է այն գնել նման գնով … Ես չեմ ուզում, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ մենք մնանք առանց գործիքների՝ առանց պատժամիջոցների, առանց փողի կամ առանց սառեցված ակտիվների։ Որովհետև այդ դեպքում, ինչպես ասաց պարոն Թրամփը, մենք իսկապես շատ խաղաքարտեր չենք ունենա մեր տրամադրության տակ», - նշել էր Զելենսկին։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG