Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչներ, «Ազատությանը» հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայր Էդիկ Մինասյանը ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով, իսկ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ կաշառք ստանալու մեղադրանքով:
Թե ովքեր են մյուս երկու ձերբակալվածները, Հակակոռուպցիոնը չի մանրամասնում:
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող տրամադրել», - հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: