Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա հարձակվող Հարի Քեյնն արժանացել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակին՝ «Ոսկե գնդակին»։
Մրցանակաբաշխությունն այս տարի առաջին անգամ անցկացվել է Լոնդոնում՝ ոչ թե Փարիզում։ Քեյնին մրցանակը հանձնել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն։
Անգլիացին նաև ճանաչվել է տարվա լավագույն հարձակվող։ Ակումբի և ազգային հավաքականի կազմում նա մրցաշրջանի ընթացքում խփել է 73 գոլ՝ միաժամանակ «Բավարիայի» հետ առաջին անգամ դառնալով Գերմանիայի չեմպիոն։
Քեյնը վերջին 25 տարում առաջին անգլիացի ֆուտբոլիստն է, որին շնորհվել է «Ոսկե գնդակը»։
Քվեարկության արդյունքներով՝ երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, երրորդը՝ «Բարսելոնայի» 19-ամյա աստղ Լամին Յամալը, որը նաև ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Կանանց «Ոսկե գնդակին» արժանացել է իսպանացի Ալեքսիա Պուտելյասը՝ կարիերայում երրորդ անգամ։