Մատչելիության հղումներ

Սևանի պահպանման և վերականգնման համար1,4 մլն դոլար` COP17-ի շրջանակում

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր հայտարարեց, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի միջոցով 1,4 մլն դոլարի ֆինանսավորում կհատկացվի Սևանա լճի պահպանման և վերականգնման համար։

«Երախտապարտ եմ, որ սա Հայաստանի առաջին ծրագիրն է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի շրջանակում»,- ասել է Մաթևոսյանը ՝ նշելով, որ այս գումարը լրացնում է ավելի վաղ հայտարարված 500 մլն դոլարի չափով պարտավորությունն ու 300 մլն եվրոյի նպատակային ֆինանսավորումը։

Ավելին, ըստ նախարարի, COP17-ի շրջանակում կառավարություններից, բարեգործական կազմակերպություններից և ներդրողներից ստացված ֆինանսական պարտավորությունները թույլ են տալիս բոլոր աղբյուրներից մոբիլիզացնել ավելի քան 1,8 մլրդ դոլար և աջակցել կենսաբազմազանության պահպանմանն ուղղված վճռական քայլերին։

​
XS
SM
MD
LG