Նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ընտրություններում Շիրակի մարզի Աշոցք համայնքում առաջադրվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ Ամասիայում՝ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Բարոյական արժեքներ» կուսակցությունները:
Ամասիայում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի կուսակցության շարքերը նոր համալրած, երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանը: 2022-ին հիմնադրված և հանրությանը հիմնականում անհայտ «Բարոյական արժեքների» ցուցակը գլխավորում է նախկին ՔՊ-ական, ՔՊ Ամասիայի կառույցի նախկին ղեկավար Սամվել Ղարիբյանը:
Աշոցքում իշխող ուժի առաջին համարը գործող համայնքապետ Կարեն Մանուկյանն է: