Մատչելիության հղումներ

Քվեարկողների թիվը ճշտող ոստիկան, ընտրատեղամասից հավաքված գրիչներ՝ Ստեփանավանում

Ստեփանավանի ընտրատեղամասը, որտեղ դժգոհում են դրոշմանիշի որակից
Ստեփանավանի ընտրատեղամասը, որտեղ դժգոհում են դրոշմանիշի որակից

Ստեփանավանի երկու ընտրատեղամասում «Ազատությունն» այսօր արձանագրել է, թե ինչպես է տարածքը հսկող ոստիկանը մոտեցել տեղամասային հանձնաժողովի նախագահին ու հետաքրքրվել, թե այդ պահի դրությամբ քանի ընտրող է քվեարկել: Նախագահը տրամադրել է ոստիկանի պահանջած տեղեկությունը:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ասել է, որ հրահանգ ունի՝ քվեարկության մասին տվյալները կարող են հայտնել նաև ոստիկաններին:

Նույն տեղամասում հանձնաժողովի անդամները դժգոհում էին դրոշմանիշի որակից: Այն կպչում էր մատներին և պոկվում քվեարթերթիկից:

Այս տեղամասում նախագահը հավաքել է հանձնաժողովի այն անդամների գրիչները, որոնք իրենց աշխատանքի ընթացքում դրանց կարիքը չունեին:

Տեղամասային հանձնաժողովի նախագահն «Ազատությանն» ասել է, թե տեղամասերի տեսագրությունից կասկածներ են եղել, թե որոշ տեղամասերում հանձնաժողովականները քվեաթերթիկների կամ ծրարների վրա նշումներ են անում՝ դրանք անվավեր դարձնելով:

Այս մասին հանձնաժողովի նախագահի խոսքով, մի անհայտ քաղաքացին է հայտնել, ով իրեն քվեարկության սենյակից դուրս է կանչել՝ առաձնազրույցի:

Ստեփանավանի 25/09 տեղամասում էլ մի քաղաքացի ավելի քան կես ժամ ներսուդուրս էր անում քվեարկության սենյակ և ուղղորդում ընտրողներին:

Ընտրողներին ուղղորդող տղամարդը Ստեփանավանի 25/09 ընտրատեղամասում
Ընտրողներին ուղղորդող տղամարդը Ստեփանավանի 25/09 ընտրատեղամասում

«Ազատ քվե» դիտորդական առաքելության դիտորդի միջամտությունից հետո միայն հանձնաժողովն արձանագրություն է կազմել, և ոստիկանները նրան հեռացրել են տարածքից:

Խոշորացված Ստեփանավանում գրանցվել է ամենաբարձր մասնակցությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժովովի վերջին՝ 17:00-ի տվյալներով՝ ընտրատեղամասեր է գնացել ընտրողների 58.36 տոկոսը: Այստեղ իշխանության համար 4 ուժ է պայքարում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները:

​
XS
SM
MD
LG