Կառավարությունը մոտ 42 մլն դրամ կուղղի վարչապետի աշխատակազմի պարգևավճարներին, ևս 40 միլիոն էլ աշխատակազմի արտասահմանյան գործուղումներին։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստի օրակարգում։
Հավելավճարների համար նախատեսված գումարները կառավարությունը հատկացնելու է հասարակական կազմակերպությունների աջակցության ծրագրից։ Ինչպես որոշման հիմնավորման մեջ է նշվել, աշխատավարձերի ու պարգևավճարների համար հատկացվելիք 40 մլն դրամի մի մասը ձևավորվել է «հուլիս-օգոստոս ամիսներին կառավարության կազմի փոփոխությամբ պայմանավորված աշխատակազմում աշխատակիցների ընդունում ազատումների հետևանքով»։
Կառավարության նույն որոշումներով 40 մլն դրամից ավելի կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումներին, 21.6 մլն դրամ էլ՝ կառավարության շենքի պահպանմանը։