Մատչելիության հղումներ

Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Չեխիա

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիա, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Այցի օրակարգի և նախատեսված հանդիպումների մասին գերատեսչությունն առայժմ մանրամասներ չի հաղորդում։

Հայաստանն ու Չեխիան համագործակցում են նաև պաշտպանության ոլորտում։ 2019 թվականին երկու երկրները ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, իսկ 2024 թվականից Հայաստանը ռազմական կցորդ ունի Չեխիայում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG