Մատչելիության հղումներ

«Անօրինական ակտ». «Տաշիր Կապիտալ»-ը՝ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման մասին

Armenia- Electric networks of Armenia, undated
Armenia- Electric networks of Armenia, undated

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով կառավարության ընդունած՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկս բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու որոշմանը՝ այն անվանելով «անօրինական ակտ»:

Ընկերությունը պնդում է՝ կառավարության այս որոշումը խախտում է 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի որոշումը, որով որով ՀՀ կառավարությանը պարտավորեցվել էր ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի սեփականազրկմանն ուղղված ցանկացած քայլից։

«Մենք ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը և պետական մարմինները բազմիցս խախտել են նշված որոշմամբ սահմանված ապահովման միջոցները, այդ թվում՝ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան չեղարկելու միջոցով», - նշված է հայտարարությունում։

Հայտարարության մեջ ընկերությունը նաև նշում է, որ նման գործողությունները միջազգային իրավական գնահատականի կստանան, և «ՀՀ կառավարությունը պարտավոր կլինի փոխհատուցել ներդրողներին պետության կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման հետևանքով պատճառված բոլոր վնասները»։

ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը կառարարությունը հաստատեց հոկտեմբերի 15-ին: Ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, սակայն, դեռ անցած ամիս հայտարարել էր, թե ՀԷՑ-ը չի վաճառվում:

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվել է մոտ մեկ տարի առաջ։ Կառավարությունն առաջարկել է իր հետ համաձայնեցված կարգով օտարել ընկերության բաժնետոմսերը։ Ավելի վաղ «Ազատություն»-ը գրել էր, որ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ»-ին ՀԷՑ-ի համար կառավարությունն առաջարկել էր 380 000 դոլար։ Կառավարությունը համաձայնել էր 23.3 մլրդ դրամ առաջարկել ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար, պայմանով, որ Սամվել Կարապետյանը վերադարձներ վերջին տասը տարիների շահութաբաժինները՝ 23 մլրդ 158 միլիոնը։ «Տաշիր կապիտալ»-ն առաջարկը «ծիծաղելի ու անտրամաբանական» էր որակել։


​
XS
SM
MD
LG