Մատչելիության հղումներ

Համբարձում Մաթևոսյանը 2 տարի ժամկետով ընտրվել է COP17-ի նախագահ

Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի աշխատանքները: Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը համաժողովի բացման լիագումար նիստում 2 տարի ժամկետով ընտրվել է COP17-ի նախագահ։

«Այս պատասխանատվությունը ստանձնում եմ բոլոր կողմերին անաչառ ծառայելու, յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու և մեր համատեղ ջանքերը շոշափելի արդյունքների վերածելու հանձնառությամբ», - հայտարարել է Մաթևոսյանը։

  • ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկն է, կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։
  • Համաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ:


​
XS
SM
MD
LG