Մատչելիության հղումներ

Վարչապետն ազատել է արարողակարգի պետին. ինչո՞ւ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Սադիր Ժապարովը բանակցություններից հետո հանդես են գալիս հայտարարություններով, 17-ը հոկտեմբերի, 2026 թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Սադիր Ժապարովը բանակցություններից հետո հանդես են գալիս հայտարարություններով, 17-ը հոկտեմբերի, 2026 թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին:

Փաշինյանը բոլորովին վերջերս՝ օգոստոսի 28-ին էր վերանշանակել Վանոյանին այդ պաշտոնում: Ծառայության պետի պաշտոնում նա նշանակվել էր մոտ չորս տարի առաջ՝ 2022 թվականի դեկտեմբերին:

2 օր առաջ՝ հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր պաշտոնական այցով Երևան ժամանած Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին ու իր ելույթում նրան սխալմամբ անվանել Ղազախստանի նախագահ:

«Նախ և առաջ ցանկանում եմ կրկին ողջունել Ղազախստանի նախագահ Սադիր Ժապարովին Հայաստանում»,- թղթից կարդալիս ասել էր Փաշինյանը:

«Ազատությանն» առայժմ չի հաջողվել պարզել՝ ո՞րն է Վանոյանի պաշտոնանկության պատճառը: Կառավարությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան, փոխանցել են, որ չեն մեկնաբանում վարչապետի որոշումը:

Ղրղզստանի փոխարեն Ղազախստան. Վարչապետ Փաշինյանը սխալվում է՝ բարձրաստիճան հյուրին ողջունելիս
please wait

No media source currently available

0:00 0:00:19 0:00


​
XS
SM
MD
LG