Մատչելիության հղումներ

Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի նախաձեռնությամբ ստեղծված միջազգային կոալիցիան

Հոլիվուդյան աստղ և բնապահպանական ակտիվիստ Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությամբ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման միջազգային կոալիցիայի ստեղծումը։

Instagram-ի իր էջում դերասանը շեշտել է, որ այլևս բավարար չէ միայն կանխել կենդանիների ու բույսերի տեսակների անհետացումը․ անհրաժեշտ է նաև քայլեր ձեռնարկել դրանց թվաքանակը վերականգնելու ուղղությամբ։նհետացումը․ անհրաժեշտ է նաև վերականգնել դրանց պոպուլյացիաները։

Դի Կապրիոյի փոխանցմամբ՝ Հայաստանի և Կոլումբիայի գլխավորությամբ ստեղծված կոալիցիային միացել է 17 երկիր։ Բացի այդ, ինը բարեգործական հիմնադրամ և կազմակերպություն, այդ թվում՝ դերասանի Re բնապահպանական կազմակերպությունը, պարտավորվել են առաջիկա հինգ տարում ավելի քան 500 միլիոն դոլար հատկացնել վտանգված տեսակների վերականգնմանը։

Երևանում մեկնարկած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովին մասնակցել են ավելի քան մեկ տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրների առաջնորդներ։

Իսկ COP17 համաժողովը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19-ից 30-ը։

Համաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG