Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել, Երևանում COP17-ին նվիրված ասուլիսում հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Մենք դեռ տեսնում ենք երեք գլոբալ ճգնաժամերի՝ կլիմայական փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման շատ ծանր հետևանքները։ Բոլորն էլ փոխկապակցված են», - նշեց Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ «Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների գնահատման» (State of Biodiversity Action) զեկույցը ցույց է տալիս հավակնությունների և գործողությունների միջև տարբերությունը:
«Ազգային կենսաբազմազանության կեսից էլ պակասը ճիշտ ուղու վրա չեն, եթե թիրախներին հասնենք, պարտավարությունները կատարվեն, ցամաքային էկոհամակարգերի միայն 26 տոկոսը և ջրային էկոհամակարգերի միայն 12 տոկոսը պաշտպանված կլինեն մինչև 2030 թվականը», - ասաց նա:
«Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների գնահատման» զեկույցն առաջին համաշխարհային զեկույցն է, որը գնահատում է Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (KMGBF) նպատակների իրականացման ուղղությամբ երկրների հավաքական առաջընթացը։ Զեկույցում ամփոփված են փաստական տվյալներ այն մասին, թե ինչպես են երկրները Կենսաբազմազանության գլոբալ շրջանակով ստանձնած պարտավորությունները վերածում ազգային մակարդակով իրականացվող գործողությունների:
Գուտերեշը նշեց, որ կան նաև տնտեսական համակարգերի հետ կապված մեծ բացթողումներ, այդ թվում՝ վնասակար խթանների նվազեցման և բնության համար դրական խթանների ստեղծման նպատակներում. - «Առաջընթացի կարևոր տարրերը, այդ թվում՝ ֆինանսները, կարողությունները, համագործակցությունն ու տվյալները գործնականում բացակայում են»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ զեկույց ցույց է տալիս, թե ուր պետք է գնալ՝ հաղթահարելու գլոբալ 3 ճգնաժամերն ու ավարտել բնության դեմ պատերազմը:
«Ֆինանսներն ու կարողությունները զարգացող երկրներում պետք է մոբիլիզացվեն ավելի մեծ մասշտաբով, երկրները պետք է իրենց ներդրումն ունենան, պետք է վերջ դնեն սուբսիդիաներին, ամրապնդեն սոցիալական պաշտպանության միջոցառումները, ուղղորդեն ծախսերը դեպի բնության համար դրական արդյունքներ ու համագործակցեն բիզնեսի հետ՝ ապահովելու հստակ կարողությունները բացահայտելու հնարավորություններ», - Երևանում հայտարարեց Գուտերեշը: