Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հաստատում է՝ բանակում զինծառայող է վիրավորվել

Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ բանակում զինծառայող է վիրավորվել. ըստ ռազմական գերատեսչության՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով:

ՊՆ խոսնակը չի մանրամասնել, թե ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ հանգմանքներում է տեղի ունեցել դեպքը և ո՞վ է վիրավորված զինծառայողը: Միայն վստահեցրել է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Արամ Թորոսյանի հաղորդագրությունից պարզ չէ նաև, թե որտեղ է հիմա բուժում ստանում զինվորը:

«Ազատության» տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսում:

​
XS
SM
MD
LG