Մատչելիության հղումներ

ԱԹՍ-երի հարձակման հետևանքով Դոնի Ռոստովում վիրավորվել է 6 մարդ

Անցած գիշեր անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Դոնի Ռոստովում վիրավորվել է 6 մարդ:

Ուկրաինական Supernova+ տելեգրամյան ալիքը հայտնել է Ռոստովի Ժելեզնոդորոժնի շրջանում գտնվող «Յուգ Ռուսի» նավթային տերմինալում բռնկված հրդեհի մասին։ Տերմինալն օգտագործվում է նավթամթերքի արտահանման և ռուսական բանակին վառելիքով ապահովելու համար։ ASTRA-ն հայտնել է, որ ներկայումս այն կոչվում է «Նավթալցման տերմինալ ՆԶՆՊ»։

Տեղական իշխանությունները հայտարարել են, որ գիշերվա ընթացքում մարզում խոցվել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ այսօր առավոտյան հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 25 անօդաչու թռչող սարք։ Ավելի ուշ նա հստակեցրել է, որ հոկտեմբերի 9-ի երեկոյից ի վեր Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռչել է 403 անօդաչու թռչող սարք։ Սոբյանինի պնդմամբ՝ «դրանց մեծ մասը ոչնչացվել է»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ի երեկոյից ի վեր հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 560 անօդաչու թռչող սարք։

​
XS
SM
MD
LG