Ստամբուլի Մալթեփե շրջանում այսօր առավոտյան յոթհարկանի բնակելի շենքի մի մասն է փլուզվել։ Փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել երեք մարդու, ևս յոթի որոնումները շարունակվում են, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նախնական տեղեկություններով՝ փլուզվել են առաջին երեք հարկերը, իսկ վերևի հարկերում գտնվող բնակիչներին հաջողվել է տարհանել։
Փրկված երեք անձինք, այդ թվում՝ մեկ անչափահաս, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Փլուզման պատճառներն առայժմ հայտնի չեն։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։