Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստվում է փակել Հորմուզի նեղուցում իր կողմից «ապօրինի» համարվող երթուղիները

Իրանը շուտով կփակի Հորմուզի նեղուցում այն երթուղիները, որոնք Թեհրանը համարում է ապօրինի, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Մոհամադռեզա Նաղդին։

Խոսքը Օմանի ափի երկայնքով անցնող մի քանի երթուղիների մասին է։ Նաղդիի պնդմամբ՝ դրանք ստեղծվել են նեղուցի ժայռոտ հատվածները պայթեցնելու և վնասելու միջոցով և օգտագործվում են փոքր նավերի կողմից՝ նավթը ապօրինի տեղափոխելու և լցանավերին փոխանցելու համար։

«Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանի զինված ուժերն այն ամբողջությամբ վերահսկում են։ Այս իրավիճակը կպահպանվի մինչև Իրանի օրինական պահանջների կատարումը», - ասել է Նաղդին։

Reuters-ը, սակայն, նշում է, որ սեպտեմբերին տարածաշրջանից նավթի արտահանումն աճել է։ Kpler-ի նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ յոթ օրվա միջին ցուցանիշը կազմել է օրական 18,3 միլիոն բարել, իսկ սեպտեմբերի 14 օրերին արտահանման ծավալները գերազանցել են պատերազմից առաջ գրանցված մակարդակը։

Իրանցի պաշտոնյաները հերքում են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցությամբ Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը վերականգնվում է։ Հեղափոխության պահապանների կորպուսի մեկ այլ խորհրդականի՝ Մաջիդ Միրահմադիի պնդմամբ՝ ներկայում նեղուցով օրական միջինը 10 նավ է անցնում՝ պատերազմից առաջ շուրջ 125-ի փոխարեն։


​
XS
SM
MD
LG