Մատչելիության հղումներ

Լեհաստանում 19-ամյա երիտասարդը հարձակվել է ուսումնարանի ուսանողների ու դասախոսների վրա․ 8 վիրավոր կա

Լեհաստանի Օստրոլենկա քաղաքի ուսումնարանում 19-ամյա երիտասարդը սուր առարկայով հարձակվել է ուսանողների և դասախոսների վրա։ Ութ մարդ վիրավորվել է, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Լեհական TVN-ի հաղորդմամբ՝ հարձակվողը նույն ուսումնարանի ուսանող է։ Վիրավորների թվում են չորս ուսանող, երկու դասախոս, ինչպես նաև պատահական անցորդներ՝ հայր ու որդի։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։

Հարձակվողը ևս վնասվածքներ է ստացել, հնարավոր է՝ ինքն իրեն է վիրավորել։ Դեպքից հետո երիտասարդը փորձել է փախոսւտի դիմել, սակայն ոստիկանությունը քաղաքում հայտնաբերել ու ձերբակալել է նրան։ Այժմ 19-ամյա երիտասարդը ոստիկանների հսկողությամբ հիվանդանոցում է։



​
XS
SM
MD
LG