Մատչելիության հղումներ

Լիոնել Մեսսին վերջին հանդիպումն է անցկացրել Արգենտինայի հավաքականի կազմում

Լիոնել Մեսսին վերջին հանդիպումն է անցկացրել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ 39-ամյա ֆուտբոլիստը հավաքականի կազմում իր վերջին խաղն անցկացրել է Բուենոս Այրեսում՝ Բենինի դեմ ընկերական հանդիպմանը։ Արգենտինան հաղթել է 3։0 հաշվով։

Մեսսին իր վերջին խաղում գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Հանդիպման 10-րդ րոպեին՝ Մեսսիի մարզաշապիկի համարին համապատասխան, խաղը մեկ րոպեով դադարեցվել է, իսկ մարզադաշտի երկրպագուները ծափահարել են հավաքականի ավագին։ Բենինի ֆուտբոլիստներն էլ մոտեցել և սեղմել են նրա ձեռքը։

Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ 208 հանդիպում է անցկացրել՝ խփելով 126 գոլ և կատարելով 67 գոլային փոխանցում։

Արգենտինայի հետ նա դարձել է աշխարհի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը և դարձել օլիմպիական չեմպիոն։ 2026-ի աշխարհի առաջնությունում Մեսսիի գլխավորած Արգենտինան հասել էր եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում 0։1 հաշվով պարտվել էր Իսպանիային։

​
XS
SM
MD
LG