Մատչելիության հղումներ

Ռուբիոն և Բայրամովը քննարկել են Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Բաքվի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերությունը, հաղորդում է պաշտոնական Բաքուն։

Բայրամովը, ինչպես նշվում է հաղորդագրությունում, ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է «Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի առաջխաղացման, վստահության ամրապնդման և տարածաշրջանային կայունության խթանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը»։

Ըստ ադրբեջանական կողմի՝ արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին։

2025-ի օգոստոսի 8-ին՝ Երևանն ու Բաքուն Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրան հաջորդած ամիսներին հայտարարում են, թե երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է:

Բաքուն, սակայն, չի շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ պահանջելով փոխել Հայաստանի սահմանադրությունը, որում տարածքային պահանջ են տեսնում:




​
XS
SM
MD
LG