Մատչելիության հղումներ

Ուկրաինան գերմանական ընկերությունների հետ ավելի քան 8,5 մլրդ եվրոյի համաձայնագրեր է կնքել

Ուկրաինական գերատեսչություններն ու ընկերությունները գերմանական ընկերությունների հետ 15 համաձայնագիր են ստորագրել՝ ընդհանուր ավելի քան 8,5 միլիարդ եվրոյի։ Դրանք վերաբերում են հիմնականում պաշտպանությանն ու էներգետիկային։

Համաձայնագրերը ստորագրվել են Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մասնակցությամբ անցկացված ուկրաինա-գերմանական բիզնես համաժողովի ընթացքում։

Պայմանավորվածությունները նախատեսում են Ուկրաինային IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի և դրանց հրթիռների, ռադարների ու անօդաչուների մատակարարում։ Նախատեսվում է նաև ուկրաինական անօդաչուների արտադրություն կազմակերպել Գերմանիայում։

Էներգետիկ ոլորտում կողմերը պայմանավորվել են համագործակցել Ուկրաինայի վնասված էներգահամակարգի վերականգնման, գազապահեստների արդիականացման և էլեկտրաէներգիայի արտադրության ուղղությամբ։

«Մենք այստեղ ենք, որովհետև հավատում ենք Ուկրաինայի ապագային», - հայտարարել է Մերցը՝ ընդգծելով, որ համագործակցությունը շահավետ է երկու երկրների համար։

​
XS
SM
MD
LG