Մատչելիության հղումներ

Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է

Կոտայքի մարզում պարեկների «կանգառ» ազդանշանին չենթարկված մեքենայից կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով երկու պարեկ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ՆԳՆ-ն։

Ըստ ոստիկանության՝ «Հյունդայիի» վարորդը չի ենթարկվել պարեկների՝ կանգնելու պահանջին, որից հետո մեքենայից հրազենով կրակել են։

Վիրավորված պարեկներից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Նախնական տվյալներով՝ երկու ծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է երկու կասկածյալի, ինչպես նաև «Հյունդայի» մեքենան։ ՆԳՆ-ի նախնական տվյալներով՝ մեքենայում գտնվող վարորդն ու ուղևորը Կոտայքի մարզի բնակիչներ են և եղել են ոչ սթափ վիճակում։

Քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահները դեռ որոնում են հրազենը և պարզում դեպքի մյուս հանգամանքները։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG