Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի կենտրոնում հրդեհ է բռնկվել պատմական առանձնատանը

Սանկտ Պետերբուրգի կենտրոնում՝ Սուրբ Իսահակի տաճարի դիմաց գտնվող պատմական առանձնատանը խոշոր հրդեհ էր բռնկվել։ Կրակը տարածվել է ավելի քան 2 հազար քառակուսի մետրի վրա և հասել հարակից շենքի տանիքին։ Տուժածներ չկան։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է շենքում ընթացող վերականգնման աշխատանքների ժամանակ․ հնարավոր պատճառ են համարվում անվտանգության կանոնների խախտմամբ կատարված։



Հրդեհի հետևանքով առանձնատան տանիքը լրջորեն վնասվել և մասամբ փլուզվել է։

1872 թվականին կառուցված Միլլերի առանձնատունը մշակութային ժառանգության հուշարձան է։ Այն վերականգնվում էր, աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2027 թվականին։

​
XS
SM
MD
LG