Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ 2026»-ը

Հայաստանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ 2026» միջոցառումը, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած քաղաքական, հասարակական և կրոնական գործիչներ։

Կազմակերպիչների հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակում նախատեսված են քննարկումներ կրոնական ազատության թեմայով, համատեղ աղոթք և հանդիպումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը նախատեսված է վաղը։

Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը և ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի նախագահ Ասիֆ Մահմուդը։ Նրանց երեկ ընդունել է վարչապետ Փաշինյանը։

Հանդիպումների ընթացքում վարչապետը նշել է, որ «Աղոթքի նախաճաշը» հնարավորություն է տարբեր երկրների և կրոնական համայնքների ներկայացուցիչներին համախմբելու խաղաղության, մարդկային արժանապատվության և հանրային ծառայության գաղափարների շուրջ։

Հայաստանում «Աղոթքի նախաճաշն» անցկացվում է երկրորդ անգամ։

​
XS
SM
MD
LG