Մատչելիության հղումներ

Երևանում է ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում ընդունում է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսին, 1-ը հոկտեմբերի, 2026թ.
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում ընդունում է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսին, 1-ը հոկտեմբերի, 2026թ.

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Երևանում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսին:

Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ դիվանագետները քննարկել են Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերը:

«Արարատ Միրզոյանը և Ռայլի Բարնսը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցվածության զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը: Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի», - առանց հավելյալ մարմամասների հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Միրզոյանն ու Բարնսը, ըստ հաղորդագրության, մտքեր են փոխանակվել ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված կապերի խթանման ուղղությամբ աշխատանքների շուրջ:


​
XS
SM
MD
LG