Մատչելիության հղումներ

Ռումինիան կրկին չի կարողացել կառավարություն ձևավորել

Ռումինիայի վարչապետի թեկնածու Զիգֆրիդ Մուրեշանը խորհրդարանում չի ստացել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ ձայները։

Մուրեշանի թեկնածությանը կողմ է քվեարկել 182 պատգամավոր, դեմ՝ 15-ը, մինչդեռ նրան անհրաժեշտ էր առնվազն 233 ձայն։

Այժմ նախագահ Նիկուշոր Դանը կարող է վարչապետի նոր թեկնածու առաջադրել կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել։

Ռումինիայում կառավարական ճգնաժամը շարունակվում է մայիսից, երբ խորհրդարանը անվստահություն հայտնեց Իլիե Բոլոժանի գլխավորած կառավարությանը։ Սոցիալ-դեմոկրատները մինչ այժմ չեն աջակցել նոր կառավարություն ձևավորելու նախագահի փորձերին։

Երկրում քաղաքական ճգնաժամը համընկել է տնտեսական խնդիրների հետ։ Արտահերթ ընտրությունների դեպքում դիտորդները չեն բացառում ծայրահեղ աջ ուժերի դիրքերի ամրապնդումը։


​
XS
SM
MD
LG