Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն պետական Sefe էներգետիկ ընկերությանը հանձնարարել է ավելացնել գազի գնումներն ու պահեստների լիցքավորումը՝ ձմռանն ընդառաջ։
Որոշումը նախարարությունում բացատրել են գազի պահեստների լցվածության համեմատաբար ցածր մակարդակով և շարունակվող աշխարհաքաղաքական ռիսկերով։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ Գերմանիայի գազապահեստները լցված են եղել 57,6 տոկոսով՝ զգալիորեն պակաս, քան նախորդ տարիների նույն ժամանակահատվածում։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ գազի ներկրումն ու պահեստավորումը ներկայում քիչ շահավետ են համաշխարհային շուկայում բարձր գների պատճառով, որոնք պայմանավորված են նաև Իրանի շուրջ պատերազմով։
Միաժամանակ Գերմանիայի կառավարությունը նախատեսում է ստեղծել գազի ռազմավարական պաշար։ Դրա ձևավորումը նախատեսվում է սկսել 2027-ին՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո։