Մատչելիության հղումներ

Նեթանյահու․ կան նշաններ, որ ընտրություններին ընդառաջ կփորձեն հարձակվել Իսրայելի վրա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կան նշաններ, թե երկրի «թշնամիները» կարող են հարձակում փորձել հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Նա չի հստակեցրել, թե ում մասին է խոսքը կամ ինչ տվյալների վրա է հիմնված նախազգուշացումը։

Թել Նոֆ ռազմաօդային բազա այցելության ժամանակ Նեթանյահուն նաև զգուշացրել է հնարավոր հարձակվողներին՝ հայտարարելով, որ Իսրայելը կարող է նրանց հասնել «ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում»։ Նա պնդել է, որ Իսրայելի վրա ճնշում է գործադրվում՝ վերջին շրջանի ռազմական ձեռքբերումներից հրաժարվելու համար, սակայն ինքը դա թույլ չի տա։

Հայտարարությունից հետո ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը պահանջել է անվտանգության հարցերով հրատապ ճեպազրույց՝ պարզելու, թե որքանով է իրական սպառնալիքը և ինչ քայլեր են ձեռնարկվում ընտրությունների բնականոն անցկացումն ապահովելու համար։ Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ վարչապետի ռազմական քարտուղարը Լապիդին կներկայացնի անվտանգության վերաբերյալ տեղեկությունները։

​
XS
SM
MD
LG