Մատչելիության հղումներ

«Յաբլոկո»-ի առաջնորդին խուլիգանության մեջ են մեղադրում

Ռուսաստանի ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության նախագահ Նիկոլայ Ռիբակովի նկատմամբ մանր խուլիգանության հոդվածով վարչական արձանագրություն է կազմվել, հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։

«Յաբլոկո»-ի պնդմամբ՝ պատճառը սեպտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած քվեարկության ժամանակ Ռիբակովի գործողություններն են։ Նա քվեաթերթիկում նշել էր բոլոր կուսակցություններին՝ այն անվավեր դարձնելով, ինչպես նաև գրել «Յաբլոկոն՝ հանուն խաղաղության», «Յաբլոկոն՝ հանուն ազատության» և հրադադարի համաձայնագրի օգտին այլ գրառումներ։

Ռիբակովի գործը սեպտեմբերի 29-ին քննելու է Սանկտ Պետերբուրգի Վիբորգի շրջանային դատարանը։ Նրան կարող է սպառնալ մինչև 15-օրյա վարչական կալանք կամ տուգանք։

Կուսակցությունը նշում է, որ օրենքը չի արգելում միտումնավոր անվավեր դարձնել քվեաթերթիկը։ Թե ինչու են իրավապահները Ռիբակովի գործողությունները մանր խուլիգանություն որակել, առայժմ չի հաղորդվում։

«Յաբլոկո»-ի դաշնային ցուցակը Պետդումայի ընտրություններից հանվել էր։ Կուսակցությունը ընտրություններին մասնակցելու թույլտվություն ստացած ուժերից միակն էր, որը հանդես էր գալիս Ուկրաինայի դեմ պատերազմի դեմ։

​
XS
SM
MD
LG