Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Բելառուսի ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի հետ։
Բելառուսի ռազմարդյունաբերական պետական կոմիտեի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում տեխնոլոգիաների փոխանակման, ինչպես նաև ժամանակակից ռազմական արտադրանքի փոխադարձ մատակարարումներն ընդլայնելու հարցեր։
Պանտուսը Բաքվում է աշխատանքային այցով։