Մատչելիության հղումներ

14 զինծառայողների մահից հետո Ղազախստանի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել

Պաշտպանության նախկին նախարար Դաուրեն Կոսանովը ցավակցություն է հայտնում զինծառայողների հարազատներին։ Մանգիստաուի մարզ, 26-ը սեպտեմբերի, 2026 թ.։
Պաշտպանության նախկին նախարար Դաուրեն Կոսանովը ցավակցություն է հայտնում զինծառայողների հարազատներին։ Մանգիստաուի մարզ, 26-ը սեպտեմբերի, 2026 թ.։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովին՝ Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողների մահից երեք օր անց։

Սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի մարզում ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում 17 զինծառայող ջուրն էր ընկել։ Ղազախստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ եղանակի կտրուկ վատացման և ուժեղ քամու հետևանքով նրանց քշել էր բաց ծով։ Երեքին հաջողվել էր փրկել, 14-ը զոհվել էին։ Զոհվածները 19-ից 23 տարեկան էին։

Դեպքից հետո Տոկաևը սեպտեմբերի 25-ը հայտարարել էր համազգային սգո օր և հանձնարարել էր հատուկ հանձնաժողով ստեղծել՝ պաշտպանության նախարարությունում իրավիճակը քննելու համար։

Դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի և նավավարման կանոնների խախտման հոդվածներով։ Հետաքննության շրջանակում արդեն հինգ զինվորական պաշտոնյա է ձերբակալվել, այդ թվում՝ ռազմածովային ուժերի շտաբի պետը և երկու զորամասերի հրամանատարներ։

Պաշտպանության նոր նախարար է նշանակվել գեներալ-մայոր Այդոս Մըրզախմետովը, որը մինչ այդ ղեկավարում էր Ղազախստանի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերը։

​
XS
SM
MD
LG