Մատչելիության հղումներ

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի կոնգրեսի առաջին փոխնախագահ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ։

Գալյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին Աբու Դաբիում է՝ մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին։

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ կոնգրեսի բարձր մակարդակի հատվածում Սրբուհի Գալյանը հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում Հայաստանի իրականացրած բարեփոխումներն ու առաջնահերթությունները։

Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

​
XS
SM
MD
LG