ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի կեսերին ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ կայցելի Սամարղանդ՝ Ուզբեկստան։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ բանագնաց Սերջիո Գորը։
Նրա խոսքով՝ այցի նպատակն է զարգացնել ԱՄՆ-Կենտրոնական Ասիա ռազմավարական գործընկերությունը և ամրապնդել դիվանագիտական ու առևտրային համագործակցությունը։
Սամարղանդում Ռուբիոն կմասնակցի C5+1 ձևաչափով նախարարների հանդիպմանը՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարների հետ։
Քննարկումների կենտրոնում կլինեն տարածաշրջանային տնտեսական կապերի խորացումը, էներգետիկ անվտանգության ամրապնդումը և ընդհանուր տարածաշրջանային խնդիրների շուրջ համատեղ լուծումների մշակումը։
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա նաև Ուզբեկստանի ղեկավարության և տարածաշրջանի գործընկերների հետ՝ քննարկելու առևտրի ընդլայնումը, մասնավոր ներդրումների խթանումը և Կենտրոնական Ասիայի տնտեսական արդիականացմանը աջակցությունը։