Մատչելիության հղումներ

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

ԱԽ գրասենյակի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին։

Օրեր առաջ խորհրդարանում Իրանի դեսպանին ընդունել էր նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Շիրղոլամին այս շաբաթ հայտարարել էր, որ Թեհրանը դեմ չէ TRIPP նախագծի իրականացմանը, սակայն երկու պայմանով՝ եթե այն չվնասի Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, և եթե Իրանի հարևանությամբ բացառվի ԱՄՆ-ի ռազմական կամ անվտանգային ներկայությունը։

Դեսպանը նաև ընդգծել էր, որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում որևէ աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն՝ այս համատեքստում հիշատակելով Ադրբեջանի ղեկավարության շարունակվող խոսակցությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG